Ուղևորուհուն հեռացրել են «Պոբեդայի» չվերթից. բորտուղեկցորդուհին IQOS-ի հոտ է զգացել

19:08   10 Նոյեմբեր 2019    272

«Պոբեդա» ավիաընկերության Չելյաբինսկ-Սոչի չվերթի ուղևորուհին հեռացվել է թռիչքից այն պատճառով, որ բորտուղեկցորդները IQOS-ի հոտ են զգացել և ենթադրել են, որ աղջիկը ծխել է օդանավում՝ խախտելով կանոնները: Բայց ոստիկանությունը նրա մոտ ծխախոտ կամ ծխելու այլ սարքեր չի հայտնաբերել: Սակայն, ամեն դեպքում, ինքնաթիռը վայրէջք է կատարել Սամարայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր, նոյեմբերի 10-ին: Օլգային ինքնաթիռի զուգարանից դորս գալիս կանգնեցրել է զգոն բորտուղեկցորդուհին: Նա հայտարարել է, որ զուգարանից IQOS-ի հոտ է գալիս, բայց ուղևորը չի ընդունել մեղադրանքները: Պատմությունն այսքանով չի ավարտվել. աղբյուրի փոխանցմամբ, աղջկան տեղեկացրել են, որ նրա պատճառով Սամարայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու որոշում է կայացվել:

Սամարայում աղջկան խուզարկել է ոստիկանությունը, բայց IQOS-ի և ծխախոտի այլ ապրանքների նման ոչինչ չի գտել: Ինքնաթիռի բորտուղեկցորդուհին ավելի ուշ հայտարարել է, որ հոտից բացի այլ «ապացույցներ» չկան: Այնուամենայնիվ, ինքնաթիռը Սամարայից Սոչի է թռել առանց Օլգայի: Աղջիկը ստիպված է եղել նոր տոմս գնել տեղ հասնելու համար, ընդ որում, երկու անգամ ավելի թանկ: Այժմ նա պատրաստվում է դիմել ոստիկանություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: IQOS  


Վերնագիրի այլ պիտակները