Բիլ Գեյթսը՝ Windows-ի ձախողման հիմնական պատճառի մասին - VIDEO

19:26   10 Նոյեմբեր 2019    282

Dealbook համաժողովում հարցազրույցի ժամանակ Բիլ Գեյթսը հայտնել է, թե ինչու Windows Phone-ը չհաջողեց, իսկ Android-ը դարձավ առաջատար:

Microsoft-ի հիմնադրի կարծիքով՝ իրեն չի հաջողվել պատրաստել հաջողված օպերացիոն համակարգ, քանի որ ինքը զբաղված էր հակամենաշնորհային պարզաբանումներով: Այս մասին հաղորդում է CNBC-ը:

Բիլ Գեյթսը համոզված է, որ բջջային հեռախոսների մրցավազքում Microsoft-ի հապաղելու հիմնական պատճառներից մեկը եղել է հակամենաշնորհային ստուգումը ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից, ինչը նաև նրան ստիպել է վաղ հրաժարվել պաշտոնից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ակնարկել է այն մասին, թե ինչպես կարող են ստուգումները շեղել ընկերություններին, որոնք ցանկանում են սպառողների համար ստեղծել ինչ-որ օգտակար բան: «Անկասկած, հակամենաշնորհային հայցը վնաս հասցրեց Microsoft-ին: Դրա պատճառով մենք շեղվեցինք շուկայից: Android-ի փոխարեն աշխարհը կօգտվեր Windows Phone-ից: Մենք շատ մոտ էինք, բայց դա ինձ շատ շեղեց: Ոչ մեկին նման բան չեմ ցանկանում»,- մեկնաբանել է Բիլ Գեյթսը:

Մինչ հակամենաշնորհային պարզաբանումները՝ Microsoft-ը պատրաստվում էր Motorola-ի հետ կնքել կարևոր գործարք: «Այսօր նույնիսկ ոչ ոք չի հիշում, որ գոյություն է ունեցել Windows Mobile բջջային օպերացիոն համակարգ: Մենք պարտվել ենք»,- նշել է Բիլ Գեյթսը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Windows  


Վերնագիրի այլ պիտակները