Տարեսկզբից Թուրքիայում գրեթե վեց միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ է հանգստացել

20:04   10 Նոյեմբեր 2019    334

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 5,9 միլիոնը, ինչը 15 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Այդ մասին վկայում են Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալները։ Ընդամենը հունվարից մինչեւ սեպտեմբեր Թուրքիա են այցելել 42 մլն արտասահմանցի հյուրեր, ինչը 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանցիները պահպանում են առաջատարի դիրքն արտասահմանից Թուրքիա ժամանող հանգստացողների շրջանում: Նրանց հաջորդում են Գերմանիայի (չորս միլիոն), Մեծ Բրիտանիայի (2,2 միլիոն), Բուլղարիայի (երկու միլիոն) եւ Իրանի (1,6 միլիոն) քաղաքացիները: Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ զբոսաշրջությունից երկրի ստացած եկամուտները երրորդ եռամսյակում 22 տոկոսով աճել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ՝ հասնելով 14 միլիարդ դոլարի:

Ընդ որում՝ դրամամուտքերի 82 տոկոսն արտասահմանցի հյուրերից է: Մեկ հանգստացողի ծախսերը երկրում միջին հաշվով կազմել են 649 դոլար: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ անցյալ տարի երկիր է այցելել գրեթե 40 միլիոն օտարերկրացի: Նրանց մեծ մասը ռուսաստանցիներ են (շուրջ վեց միլիոն): Երկրորդ տեղում եղել են Գերմանիայի, իսկ երրորդում՝ Բուլղարիայի քաղաքացիները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները