Էվո Մորալեսը հայտարարել է Բոլիվիայում նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին

20:30   10 Նոյեմբեր 2019    276

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ երկրում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես նոր ընտրություններ եմ հայտարարում, որպեսզի քվեարկության միջոցով բոլիվիացի ժողովուրդն ընտրի իր նոր կառավարությունը»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է սոցցանցերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մորալեսի խոսքերով, ընտրությունները կանցկացնի նոր Բարձրագույն ընտրական դատարանը։ «Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորն այնպես անեն, որ լարվածությունը թուլանա։ Ես խնդրում եմ բոլորին երաշխավորել խաղաղ գոյակցություն»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը հրապարակել էր զեկույց, որում ասվում էր, որ «հաշվեքննիչների թիմը չի կարող հաստատել ընտրությունների արդյունքները, եւ դրա համար խորհուրդ է տալիս նոր ընտրություններ անցկացնել»։

Նախագահական ընտրությունները հանրապետությունում տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին։ Համաձայն Բարձրագույն ընտրական դատարանի հրապարակած տեղեկատվության՝ հաղթանակ է տարել պետության գործող նախագահ Էվո Մորալեսը։

Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, ասել է, որ չի ընդունում Մորալեսի հաղթանակն առաջին փուլում։ Բոլիվիայում կամարտահայտման արդյունքների հրապարակումից հետո բողոքներ եւ գործադուլներ են սկսվել։ Մորալեսը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել եւ մեղադրել ընդդիմությանը պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները