Ասադը հաղորդել է սիրիացիների վրա ազդելու Արևմուտքի փորձերի մասին

20:57   10 Նոյեմբեր 2019    283

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է սիրիացիների վրա ազդելու Արևմուտքի փորձերի մասին, հաղորդում է RT-ն:

Նրա խոսքերով, Արևմուտքը ցանկանում էր պատերազմի ժամանակ սիրիացիներին տրամադրել սեփական կառավարության դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բայց դա տեղի չունեցավ: Ակնկալվում էր, որ նրանք կաջակցեն ահաբեկիչներին, այսպես կոչված, չափավոր ապստամբներին, «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության «հրեշտակներին»»,- ասել է Ասադը:

Նա նշել է, որ սիրիացիները դա չեն արել և գտնվում են հանրապետության կառավարության կողքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասադ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները