Իսրայելում օգտագործում են Գրետա Թունբերգի լուսանկարները՝ ամաչեցնելու համար պլաստիկի սիրահարներին

21:12   10 Նոյեմբեր 2019    253

Իսրայելում որոշ ընկերություններ օգտագործում են պատանի էկոակտիվիստ Գրետա Թունբերգի լուսանկարները՝ ամաչեցնելու համար այն աշխատակիցներին, ովքեր թուլություն ունեն մեկանգամյա պլաստիկե ամանեղենի հանդեպ, գրում է Independent-ը։

«Greta-shaming» անվանումն ստացած տրենդը հատկապես տարածված է Իսրայելում, որտեղ պատանի ակտիվիստի լուսանկարներն օգտագործվում են Թել Ավիվի եւ Երուսաղեմի օֆիսներում, տեղեկացրել է Haaretz պարբերականի լրագրող Կապլան Սոմերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թունբերգի լուսանկարները փակցվում են գրասենյակների սրճարաններում եւ սուրճի պլաստիկե բաժակների մոտ, որպեսզի ստիպեն գործընկերներին չօգտվել պլաստիկե ամանեղենից: Իսկ որոշ դեպքերում համրահայտ ակտիվիստի լուսանկարներին կցում են անգամ զվարճալի նախազգուշացումներ, օրինակ՝ «Համոզվա՞ծ ես», կամ՝ «Ինչպե՞ս ես համարձակվում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները