Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ տաք եղանակ է կանխատեսվում

21:33   10 Նոյեմբեր 2019    217

Մոսկվայի բնակիչներին շատ տաք շաբաթվա սկիզբ է սպասվում, երբ ջերմաստիճանը կկազմի 9-11 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Հիդրոմետկայանի ղեկավարին, առաջիկա շաբաթվա ընթացքում կլիմայական նորման կգերազանցվի 5-6 աստիճանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շաբաթը, միանշանակ, չի լինի եղանակային առումով: Շաբաթվա սկիզբը շատ տաք կլինի, իսկ երկրորդ կեսը՝ պարզապես տաք: Երկուշաբթի գիշերը շատ տաք կլինի, Մոսկվայում ամենացածր ջերմաստիճանը կլինի 6-8 աստիճան: Ցերեկը կլինի 9-11 աստիճան: Երեքշաբթի օրվանից կսկսի աստիճանաբար նվազել: Սակայն տաք ջերմաստիճանը կպահպանվի»,- ասել է Հիդրոմետկայանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ չորեքշաբթի կանխատեսվում է 4-6 աստիճան տաքություն, որը կպահպանվի մինչև շաբաթ: Օդերևութաբանի կանխատեսումներով՝ շաբաթը կանցնի առանց զգալի տեղումների: Ամենից անձրևոտ օրը կլինի երկուշաբթին: Հինգշաբթի օրվանից արևոտ եղանակ կտիրի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները