Ճապոնիայի կայսրն ու կայսրուհին ողջունել են երկրի բնակիչներին գահակալմանը հաջորդող հանդիսավոր շքերթի ժամանակ

22:08   10 Նոյեմբեր 2019    271

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն և կայրսուհի Մասակոն մասնակցել են Նարուհիտոյի թագադրման առթիվ կազմակերպված շքերթին՝ ժպտալով և ողջունելով հրապարակում հավաքված բազմությանը:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, հազարավոր ճապոնացիներ են հավաքվել իրենց հարգանքը ցույց տալու նոր կայսերն ու կայսրուհուն, ինչպես նաև լուսանկարվելու հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անվտանգությունն ապահովելու համար 40 անցակետ է տեղակայվել շքերթի անցկացման վայրի մոտակայքում: Սահմանափակ գոտում արգելվում են սելֆիի փայտիկներ, շշեր և դրոշակներ բերել, արգելվում է նաև բղավելը: Բացի այդ, մոտակա շենքերի բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չնայել իրենց պատուհաններից և պատշգամբներից:

Հիշեցնենք, որ Նարուհիտոն մայիսի 1-ին ստանձնել է գահակալումը՝ հաջորդելով հորը՝ կայսր Ակիհիտոյին, իսկ անցյալ ամիս պաշտոնապես բարձրացել է Քրիզանթեմական գահին (Ճապոնիայի կայսեր գահի արևմտյան անվանումը):

Կիրակի կայսրն ու կայսրուհին բաց տանիքով մեքենայում նստած անցել են 4.6 կմ երկարությամբ երթուղով՝ սկսած Կայսերական պալատից՝ ազգային օրհներգի հնչյունների ներքո, որը կատարել է նվագախումբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները