16-ամյա բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի ելույթների հավաքածուն վերահրատարկվել է ԱՄՆ-ում

14:28   11 Նոյեմբեր 2019    276

Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգը հայտարարել է, որ նոյեմբերի 11-ին ամերիկյան գրախանութներում կհայտնվի իր «Փոխել իրավիճակն ամեն պահ» գրքի նոր հրատարակությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Տունբերգը գրել է իր ինստագրամյան էջում: Գրառման համաձայն՝ գրքի նոր հրատարակությունն ավելի շատ ելույթներ է ներառում, քան նախորդը:

Տունբերգն ընդգծել է նաև, որ առաջիկայում սպասվում է գրքի հրատարակումն այլ երկրներում և այլ լեզուներով: Ստեղծագործության վաճառքից ստացված բոլոր միջոցները երիտասարդ ակտիվիստուհին մտադիր է հատկացնել բարեգործությանը:

2019-ի հունիսին լույս էր տեսել նրա ելույթների անգլալեզու հավաքածուն, ավելի ուշ՝ գերմանալեզու տարբերակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները