Լեոնիդ Յակուբովիչը կատակել է՝ մեկնաբանելով իր վիրահատության մասին լուրը

13:35   11 Նոյեմբեր 2019    292

Ռուս հանրահայտ հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը հերքել է սրտի վիրահատության ենթարկվելու մասին լուրերը և կատակել, որ ներկայում «ծանր վիճակում» է գտնվում, սակայն թենիս:

«Վիճակը ծանր է: Այժմ ինձ վերակենդանացման բաժանմունքից պատգարակով տեղափոխել են թենիսի դաշտ: Ես մի քիչ կխաղամ, և ինձ հետ կտանեն»,- ասել է Յակուբովիչը` Russia Today-ի հետ զրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 74-ամյա հաղորդավարին սրտի վիրահատություն են արել մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում: Յակուբովիչի տնօրենը նույնպես հերքել է նրա վիրահատության մասին լուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները