Ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը ռուսաց լեզվով սեր է խոստովանել Թինա Կունակիին

18:24   11 Նոյեմբեր 2019    280

Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը ռուսերեն լեզվով սեր է խոստովանել իր սիրելիին՝ մոդել Թինա Կունակիին:

Մոդելն Instagram-ում ELLE Russia ամսագրի դեկտեմբերյան համարի լուսանկարն է հրապարակել, որի մեկնաբանության բաժնում դերասանը գրել է. «Սիրում եմ քեզ, աղջնակս»:

Մեկնաբանությունն ավելի քան հազար հավանում է ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Վենսան Կասելը և Թինա Կունակին միասին են 2016 թվականից: Ամուսնացել են 2018 թվականի օգոստոսին, իսկ այս տարվա ապրիլին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Ամազոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները