Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ հրդեհել են ցուցարարներից մեկին

19:04   11 Նոյեմբեր 2019    240

Հոնկոնգում տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ տղամարդու վրա հեղուկ վառելիք են լցրել և այրել՝ ազգային պատկանելիության մասին վիճաբանության պատճառով։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ակտիվ բանավիճում, ինչից հետո տղամարդկանցից մեկին հրդեհում են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միջադեպից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Աղբյուրը չի հայտնել, թե արդյոք ձերբակալվել է որևէ մեկը կատարվածի հետևանքով, թե ոչ։

Հաղորդվում է, որ այսօր ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարներին ցրելու համար, որոնք առավոտից արգելափակել էին ճանապարհները և խոչընդոտում էին տրանսպորտային համակարգի աշխատանքը։ Ցուցարարներից մեկը բախումների հետևանքով ծանր վիրավորում է ստացել։

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում մի քանի ամիս շարունակ։ Բողոքի ցույցերի պատճառ է դարձել քաղաքի իշխանությունների՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ սահմանելու որոշումը։

Փոփոխությունները թույլատրում են հանցագործության մեջ կասկածվողներին Հոնկոնգից արտահանձնել այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանի մայրցամաքային հատված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները