Բազմազավակ մայրը ծնել է աշխարհում ամենափոքր երկվորյակներին

19:12   11 Նոյեմբեր 2019    243

Մեծ Բրիտանիայում ծնվել են աշխարհի ամենափոքր նորածին երկվորյակները:

Անգլիական Ուիլթշիր կոմսության Թրոուբրիջ քաղաքից 32-ամյա Թալիա Քիթսը պնդում է, որ բարդությունները սկսվել են հղիության չորրորդ ամսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն :

«Մեզ համոզում էին ետ կանգնել ծննդաբերությունից: Երբ ինձ մոտ վաղաջամ ցավեր սկսվեցին, ինձ նախազգուշացրին, որ երեխաները կարող են մահանալ ծննդյան ժամանակ»,- հիշում է նա։

Այնուամենայնիվ, բրիտանուհին շարունակել է երկվորյակներին կրել՝ չնայած հիասթափեցնող կանխատեսումներին: Ապրիլի 16-ին՝ հղիության 23-րդ շաբաթում, Քիթսը բնական ճանապարհով ծնել է Ջոին, որը կշռում էր 429 գրամ: Նրա եղբայրը՝ 403 գրամ կշռող Էշլին, ծնվել է կեսարյան հատումով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները