Ապացուցվել է տարածված դեղամիջոցի մահացու վտանգը

19:57   11 Նոյեմբեր 2019    243

Kratom հանրաճանաչ սննդային հավելանյութը և դեղամիջոցը, որն օգտագործվում է արևմտյան երկրներում, կարող է բացասական ազդեցություն ունենալ լյարդի վրա:

Այսպիսի եզրահանգման են եկել Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) Էյնշտեյն բժշկական կենտրոնի գիտնականները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտողները դիտարկել են սննդային հավելումներից լյարդի վնասման 404 դեպք: Պարզվել է, որ 2007-2014 թթ. արձանագրված ութ դեպքերը կապված են եղել Kratom-ի հետ: Հինգ հիվանդ այն օգտագործել է որպես խթանիչ, իսկ մեկը՝ հոդերի ցավից ազատվելու համար:

Բոլորն էլ հավելանյութն օգտագործել են 2-6 շաբաթ, նախքան լյարդի վնասման նշանների ի հայտ գալը:

Հիվանդներից հինգի մոտ առաջացել է դեղնախտ, վեցի մոտ՝ քոր, ևս հինգի մոտ՝ փորացավ, իսկ երեքի մոտ՝ ջերմություն: Հոսպիտալացումից հետո բոլորն ապաքինվել են: Լյարդի ֆունկցիայի խանգարումն օրգանի փոխպատվաստման անհրաժեշություն չի առաջացրել:

Գիտնականների խոսքերով, այս դեպքերը ցույց են տալիս, որ Kratom դեղամիջոցը, որն արտադրվում է համանուն բույսից, պոտենցիալ վտանգ է ներկայացնում առողջության համար, և, ամենայն հավանականությամբ, չի կարող օգտագործվել որպես սննդային հավելանյութ: Բացի այդ, հայտնի են նաև դրա օփիոիդային հատկությունները, որոնք կարող են թմրանյութերից կախվածություն առաջացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները