Hayatsk.info-ն հայտնում է, որ ինստիտուտի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են շան տեսք ունեցող 9 ռոբոտներ քայլում այգում, ինչպես նաև սինքրոն սալտո կատարում և «ֆուտբոլ խաղում»։
Mini Cheetah կոչվող ռոբոտներն աշխատում են կիսաավտոմատ ռեժիմում և կառավարվում են անլար հեռակառավարման վահանակի միջոցով։ Ռոբոտը 9 կգ է կշռում և տեղաշարժվում է 8 կմ/ժամ արագությամբ։
Այժմ մասնագետները ռոբոտ շների կառավարման նոր ալգորիթմներ են մշակում։ Առաջիկայում նրանք պատրաստվում են մրցավազք կազմակերպել, որում կմրցեն ռոբոտները։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ