Արհեստական բանականությունը սովորել է կանխատեսել մոտալուտ մահը ԷԿԳ-ի միջոցով

09:02   12 Նոյեմբեր 2019    233

Միացյալ Նահանգներում փորձագետները նեյրոցանցին սովորեցրել են էլեկտրոկարդիոգրաֆիայի (ԷԿԳ) տվյալների համաձայն կանխատեսել, թե արդյո՞ք հիվանդը կմահանա առաջիկա տարվա ընթացքում, հաղորդում է New Scientist-ը:

Ամերիկյան Geisinger բժշկական ընկերության մասնագետները «մարզել են» իրենց նեյրոցանցը մոտ 400 հազար հիվանդների սրտի էլեկտրական ակտիվության վերաբերյալ մոտ 1.77 միլիոն ԷԿԳ-ի տվյալների հիման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլոր տվյալները եղել են մեկ տարվա վաղեմության. գիտնականներն այդպես են արել արհեստական բանականության կանխատեսումների արդյունավետությունը ստուգելու համար:

Նեյրոցանցը կարողացել է 85 % ճշգրտությամբ կանխատեսել, թե որ հիվանդներն են մահացել առաջիկա տարում, և որոնք, ընդհակառակը, գոյատևել են: Ըստ մշակողների, բժիշկների ճշգրտությունը նույն առաջադրանքը կատարելիս տատանվում է 65-80 %-ի սահմաններում:

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոդելը հաշվի է առնում այն գործոնները, որոնք մարդիկ կամ չեն տեսնում, կամ նվազագույնն անտեսում են կամ նորմալ են համարում»,- ասել է մշակող Բրենդոն Ֆորնվալթը: Այնուամենայնիվ, որոնք են այդ գործոնները, փորձագետները դեռևս չեն կարողանում պարզել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արհեստական-բանականություն  


Վերնագիրի այլ պիտակները