Porsche-ը ցույց է տվել 992-ի թափքով 911 Turbo կուպեի եւ կաբրիոլետի լուսանկարները

09:53   12 Նոյեմբեր 2019    242

Porsche ընկերությունը Instagram-ի իր էջում առաջին անգամ տեղադրել է 992-ի թափքով 911 Turbo կուպեի եւ կաբրիոլետի լուսանկարները։

Արտադրական տարբերակներն ամբողջովին չեն բացահայտվել՝ սպորտքարերի հետնամասը ծածկում է թեթեւ քողարկող թաղանթ, բացակայում են ներսի լուսանկարները եւ տեխնիկական բնութագրերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ութերորդ սերնդի Porsche 911-ի նորամուտից հետո մոտ մեկ տարի է անցել, եւ Շտուտգարդից ավտոարտադրողը որոշել է Turbo եւ Turbo S «քաղաքացիական» մոդելները ներկայացնելուց առաջ բորբոքել սպառողների հետաքրքրությունը։

Նախասերիական երեք 992 Turbo-ները՝ թափքի երկու տեսակով, «նկատվել էին» ֆրանսիական Նիցցայում փորձարկման ժամանակ։ Լուսանկարներում 992 Turbo կաբրիոլետի կողքին Porsche-ի թեսթավորող վարորդ Յորգ Բերգմեյստերն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները