SpaceX-ը ուղեծիր է ուղարկել 60 մինի-արբանյակներ

21:44   12 Նոյեմբեր 2019    280

SpaceX-ը ուղեծիր է ուղարկել 60 մինի-արբանյակներ՝ ուղեծրային ցանցի երկրորդ մասնաբաժինը, որը նախատեսված է գլոբալ համացանցով պարուրելու համար։

SpaceX-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկը մտադիր է հազարավոր նման Starlink արբանյակներ հանել ուղեծիր, որպեսզի բարձր արագությամբ համացանցը դարձնի ավելի մատչելի։ Նա ծրագրում է ԱՄՆ հյուսիսային մասում եւ Կանադայում սպասարկումը սկսել հաջորդ տարի՝ բնակավայրերի համընդհանուր պարուրմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

SpaceX-ը մի քանի այլ ընկերությունների հետ նախատեսում է լայնաշերտ համացանց տրամադրել ողջ աշխարհին, մանավանդ այն վայրերին, որտեղ այն շատ թանկ արժե կամ հուսալի չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները