Ադրբեջանում նշվում է Սահմանադրության օրը

09:00   12 Նոյեմբեր 2019    540

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում նշվում է Սահմանադրության օրը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Անկախ Ադրբեջանի առաջին սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 12-ին:

1918-1920 թվականներին՝ ընդամենը 23 ամիս գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չհասցրեց մշակել և ընդունել պետության հիմնական օրենքը:

Այսպիսով, Ադրբեջանի 1-ին Սահմանադրությունն ընդունվել է խորհրդային տարիներին՝ 1921 թվականի մայիսի 19-ին: Ադրբեջանի ԽՍՀ-ի 1978 թվականի ապրիլի 21-ին ընդունված վերջին Սահմանադրությունը նույնպես համապատասխանում էր ԽՍՀՄ-ի սահմանադրությանը:

Անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրության ընդունման հարցում մեծ վաստակ ունի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը: Նրա ղեկավարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, իսկ փաստաթղթի նախագիծը դրվել է համաժողովրդական քննարկման:

1995 թվականին Սահմանադրության հաստատումից հետո ամեն տարի նոյեմբերի 12-ն Ադրբեջանում նշվում է որպես Սահմանադրության օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները