ԱՊՀ երկրներում կենսաբանական լաբորատորիաներ ստեղծելու Պենտագոնի գործունեությունը խիստ մտահոգիչ է․ Պատրուշև

10:07   12 Նոյեմբեր 2019    286

ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի հանդեպ Արևմուտքը մշտապես քաղաքականություն է վարում, որն ուղղված է միասնական մարդասիրական տարածքի քայքայմանը և ժողովուրդների հետագա պառակտմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի համար իր հոդվածում գրել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Շրջանառվում է ազգայնականությունն ու նեոնացիզմը, չթաքցված ռուսաֆոբիան, խտրականության է ենթարկվում ռուսաց լեզուն, աղավաղվում և սևացվում է ԱՊՀ երկրների համատեղ պատմությունը։

Խիստ մտահոգություն է առաջացնում աշխարհում, նախևառաջ ԱՊՀ երկրներում կենսաբանական լաբորատորիաներ ստեղծելու Պենտագոնի գործունեությունը, դրանցում անցկացվում են վարակիչ հիվանդությունների հետազոտություններ և կարող է կենսաբանական զենք ստեղծվել։ Դրա հետ կապված՝ աճում է մեր գործընկերների հետ սերտ համագործակցության անհրաժեշտություն, այդ թվում՝ երկկողմ անվտանգության ապահովման համաձայնագրերի կնքման միջոցով»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պատրուշև  


Վերնագիրի այլ պիտակները