Ադրբեջանի նախագահը «Գյանջլիկ» զբոսայգում մասնակցել է ծառատնկին. Լուսանկարներ

20:20   11 Նոյեմբեր 2019    161

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան երկուշաբթի «Միավորվիր հանուն բնության, միավորվիր հանուն կյանքի» նախագծի շրջանակներում Բաքվի Խաթաիի շրջանում ստեղծվող «Գյանջլիկ» զբոսայգում մասնակցել են ծառատնկման միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

Հեյդար Ալիևի Հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալեքպերովը երկրի ղեկավարին տեղեկացրել է Հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվող զբոսայգու մասին:

Ծառատնկման միջոցառմանը մասնակցել են երիտասարդներ, շրջանի բնակիչներ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի «Տարածաշրջանային զարգացում» հասարակական միավորման կամավորականներ:

Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան զրուցել են ակցիայի մասնակիցների հետ:

Վերջում բոլորը միասին լուսանկարվել են:











Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները