ՃՏՊ ԱՄՆ-ում. մեքենան հայտնվել է տան երկրորդ հարկում

10:16   12 Նոյեմբեր 2019    225

ԱՄՆ-ում երկու տղամարդ է զոհվել, որոնց մեքենան ճանապարհից դուրս է թռել և հայտնվել է շենքի երկրորդ հարկում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է CBS News-ը:

Զոհվել են մեքենայի 23-ամյա վարորդ Դենիել Ֆոուլին և 22-ամյա ուղևոր Բրեդեն Դեմարտինին:

Փրկարարները մեքենան դուրս հանելու համար ստիպված են եղել մաս-մաս հանել տան աղյուսների մի մասը: Ոստիկանության տվյալներով՝ սպորտային մեքենան մեծ արագությամբ է սլացել, բախվել է մայթի կողեզրին և ընկել փոսը, որտեղից էլ դուրս է թռել և հայտնվել շենքի երկրորդ հարկում:

Մեքենան և դիերը հայտնաբերվել են առավոտյան 6.30-ին: Իրավապահները ցնցվել են այն հեռավորությունից, որը թռել է սպորտային մեքենան ճանապարհից դեպի տան երկրորդ հարկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները