Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով գործակալության զեկույցը։
«Գործակալությունը չհարստացված ուրանի տեխնածին բնույթի մասնիկներ է հայտնաբերել Իրանի կառույցներից մեկում, որի մասին գործակալությանը չէին տեղեկացրել»,- ասվում է զեկույցում։
Զեկույցում չի նշվում, թե որ կառույցում են մասնիկներ հայտնաբերվել։ Աղբյուրի տվյալներով՝ գարնանը կազմակերպության փորձագետները փորձանմուշներ էին վերցրել Թեհրանի Թուրքուզաբադ կառույցում։
2018-ին այդ կառույցի մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ այդ կառույցում հարյուրավոր տոննաներով միջուկային սարքավորումներ և նյութեր են եղել։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՄԱԳԱՏԷ
Իրան