Չինաստանում երիտասարդը ներխուժել է մանկապարտեզ և քայքայիչ լուծույթ ցփնել երեխաների վրա, տուժել է 51 երեխա

10:39   12 Նոյեմբեր 2019    220

Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգում տղամարդը մանկապարտեզ է ներխուժել և նատրիումի հիդրօքսիդ ցփնել երեխաների վրա, ինչի հետևանքով առնվազն 51 երեխա և երեք դաստիարակ է տուժել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի Կայուան քաղաքում: Վիրավորներից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքից մեկ ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է մեղավորին՝ 23-ամյա Կուն ազգանունով երիտասարդին: Ոստիկանության համաձայն` չարագործը հարձակում է գործել` «հասարակության հանդեպ վրեժխնդրությունից դրդված»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները