Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է ԼՂ հակամարտության կարգավորման 3 պայմանները

18:34   11 Նոյեմբեր 2019    152

Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է այն գործոնները, որոնց առկայության դեպքում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:

«Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ադրբեջանցի բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադարձը: Երկրորդը՝ պետք է առարկայական բանակցություններ անցկացնել, և երրորդը՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված հողերից», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Երևանում արած հայտարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աբդուլլաևան նշել է, որ միայն այդ երեք պայմանների կատարումից հետո հնարավոր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Լեռնային Ղարաբաղի մարզին տրամադրել ամենաբարձր ինքնավարություն, որը ենթադրում է ադրբեջանական և հայկական համայնքների համատեղ գոյատևում՝ Ադրբեջանի սահմանների շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջանի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները