Պաշտոնաթողությունից հետո Մորալեսը գիշերել է կոկա արտադրողների մոտ

11:08   12 Նոյեմբեր 2019    235

Նոյեմբերի 10-ին Բոլիվիայի նախագահի պաշտոնը լքած Էվո Մորալեսը թաքնվել էր Կոչաբամբա դեպարտամենտում կոկա արտադրողների արհմիության անդամների մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Նա հրապարակել է հատակին պառկած լուսանկար՝ նշելով, որ ահա այդպես է անցկացրել պետական հեղաշրջման պատճառով պաշտոնից հրաժարվելուց հետո առաջին գիշերը:

Մորալեսն ուղևորվել է Մեքսիկա: Երկիրն ավելի վաղ քաղաքական ապաստան էր առաջարկել նրան: Մորալեսը, սակայն, հայտնել է, որ վերադառնալու է ավելի մեծ ուժով ու էներգիայով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մորալես  


Վերնագիրի այլ պիտակները