Թրամփին ուրախացրել է Մորալեսի հրաժարականը

12:22   12 Նոյեմբեր 2019    251

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հրաժարականը նշանակալի իրադարձություն է:

Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«Միացյալ Նահանգները ծափահարում է Բոլիվիայի ժողովրդին՝ ազատության ձգտման համար, իսկ Բոլիվիայի զինված ուժերին այն բանի համար, որ նրանք երդում են տվել պաշտպանել ոչ միայն մեկ անձի, այլև Բոլիվիայի սահմանադրությունը»,-ասել է Թրամփը:

Թրամփը նշել է, որ Մորալեսի հրաժարականը կարևոր ազդանշան է Վենեսուելայի և Նիկարագուայի ռեժիմների համար, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն ու ժողովրդի կամքը միշտ շահում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մորալես  


Վերնագիրի այլ պիտակները