Պուտինն ու Մերկելը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

12:28   12 Նոյեմբեր 2019    265

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արևելքում, ինչպես նաև Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույցը նածաձեռնել է գերմանական կողմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պուտինն ու Մերկելը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հետագայում ևս համակարգելու Ռուսաստանի և Գերմանիայի ջանքերը՝ «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովին նախապատրաստման համար։

Երկու երկրների ղեկավարները խոսել են նաև Լիբիայում բախումները դադարեցնելու մասին և կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են նաև Մոսկվայի, Կիևի և ԵՄ հանձնաժողովի միջև առաջիկա բանակցություններին՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանների վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները