Աշխարհում միլիարդատերերի թիվը շարունակում է աճել

13:55   12 Նոյեմբեր 2019    184

Աշխարհում միլիարդատերերի թիվը շարունակում է աճել, չնայած այն բանին, որ անցյալ տարին անբարենպաստ է եղել նրանց բանկային հաշիվների համար։

Ներկայում աշխարհում հաշվվում է մոտ 2101 միլիարդատեր՝ 589 մարդով կամ 38.9 %-ով ավելի շատ, քան հինգ տարի առաջ, համաձայն UBS Billionaire Insights-ի 2019թ.-ի զեկույցի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այդ նույն հնգամյակում նրանց ընդհանուր կարողությունը աճել է ավելի քան 1/3-ով և հասել է 8.5 տրիլիոնի։ Զեկույցը ներառում է 2013-2018 թթ․ տվյալներ։

Ամերիկյան միլիարդատերերը միակն են, որոնց հարստությունը աճել է 0.1 %-ով։ Տարվա վերջի տվյալներով, տարածաշրջանում ապրում էր մոտ 749 միլիարդատեր՝ 3.6 տրիլիոն գումարային ունեցվածքով։

Սակայն Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նախկինի պես ապրում են ամենաշատ միլիարդատերերը՝ 754 մարդ, որոնց կարողությունը կազմում է 2.5 տրիլիոն դոլար։

Ընդ որում, Չինաստանին բաժին է ընկնում տարածաշրջանի միլիարդատերերի 43 %-ը, Հնդկաստանին՝ 14 %-ը, Հոնկոնգին՝ 9 %-ը, իսկ Ճապոնիային՝ միայն 4 %-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները