WhatsApp-ը սկսել է ցմահ արգելափակել օգտատերերին

13:26   12 Նոյեմբեր 2019    204

WhatsApp-ի վարչակազմը սկսել է ցմահ արգելափակել այն օգտատերերին, որոնք անդմակցում են «կասկածելի» անվանումներ ունեցող խմբերի։

Այդպիսի արգելափակումից հետո օգտահաշիվն անհնար է վերականգնել, Gizchina-ին հղում անելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թե ինչպես է WhatsApp-ը հայտնաբերում նման խմբերին և ինչպիսին են խմբի անվան կասկածելիության չափանիշները, մնում է անհայտ։

Պարբերականը նշում է, որ տեխնիկական աջակցության ծառայությանը դիմած արգելափակված օգտատերերը ստացել են ստանդարտ պատասխան․ արգելափակումն իրականացվել է կանոնների խախտման պատճառով։

Ենթադրաբար զանգվածային արգելափակումը կարող է վերաբերել մեծաթիվ անդամներով, վաղուց գոյություն ունեցող խմբերին, որոնց անդամները մշտական արգելափակման են ենթարկվում խմբի անվանումը անօրինական անվանումով փոխելիս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները