Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Պաոլա դե Միկելին ընդգծել է, որ դա հեշտ որոշում չէր, բայց դրա ընդունումը պարտադիր էր` հաշվի առնելով տնտեսական և էկոլոգիական գործոնները:
Նախարարի խոսքով` սկզբում այն ժամանակավոր բնույթ կկրի, իսկ վերջնական որոշումն ավելի ուշ կկայացնեն` հաշվի առնելով հետևանքները:
Տեղացիների խնդրանքով Վենետիկի իշխանություններն օգոստոսին արդեն սահմանափակել էին մեծ քանակությամբ կրուիզային նավերի մուտքը քաղաք: Բնակիչները բողոքում էին, որ փողոցները լցված են զբոսաշրջիկներով, իսկ հսկայական նավերը փչացնում են տեսարժան վայրերի տեսքը և կեղտոտում են ծովածոցը:
Այնուամենայնիվ, ամեն տարի այս քաղաք այցելում է 30 մլն հյուր և մուտք է գործում ավելի քան 600 կրուիզային նավ, հետևաբար զբոսաշրջությունը քաղաքի եկամտի հիմնական աղբույրն է, այդ պատճառով որոշումը երկար ժամանակ հետաձգվում էր:
Այս տարվա հունիսին Ջուդեկա վենետիկյան ջրանցքում հինգ մարդ էր տուժել նավի և զբոսաշրջային նավի բախման հետևանքով: Այս պատահարից հետո բնակիչները հերթական բողոքի ալիքն էին բարձրացրել` պահանջելով արգելել նավերի մուտքը քաղաք:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Վենետիկ