Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:
Դեպարտամենտի տեղեկություններով՝ տարերքը հիմականում կմոլեգնի Սիցիլիայի արեւելյան ծովեզերքին, ինչպես նաեւ Կալաբրիայի եւ Բազիլիկատայի հարավային մարզերում: Վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարվել հարավային Ապուլիայում, ըստ որում Ապենինների տարածքի մեծ մասում դեղին մակարդակ Է գործում:
Նոյեմբերի 12-ին բարդ իրավիճակ կդիտվի նաեւ Վենետիկում: Ինչպես հայտնում են քաղաքի իշխանությունները, օրվա ընթացքում ջրի բարձրացման մակարդակը կհասնի 140 սանտիմետրի, այն դեպքում, երբ կրիտիկական նշագիծ Է համարվում արդեն 130 սանտիմետրը:
TGCOM24 հեռուստաալիքի տվյալներով՝ վատ եղանակի պատճառով մի շարք քաղաքներում, այդ թվում Նեապոլում, Վենետիկում, Տարանտոյում, Լեչեում, Բրինդիզիում, Կատանձարոյում, Կատանիայում կփակվեն դպրոցները: Սաստիկ քամու եւ տեղատարափ անձրեւների պատճառով սպասվում են երկաթուղային հաղորդակցության ընդհատումներ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իտալիա