Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան:
«Եթե դա (պատժամիջոցների չեղարկումը) այնուամենայնիվ տեղի ունենա, ապա Կիեւին անհրաժեշտ Է նման որոշման համար առավելագույն մակարդակի փոխհատուցումներ ստանալ ցանկացած ձեւով, որը ենթակա Է բանակցությունների»,- ասել Է նա ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված հարցազրույցում: Կուլեբան նշել Է, որ ուկրաինական դիվանագիտության եւ «բարձր քաղաքականության» խնդիրն Է, որ թույլ չտրվի պատժամիջոցների վերացում մինչեւ այն պահը, երբ առաջընթաց ձեռք բերվի Մինսկի համաձայնությունների կատարման գործում:
Կիեւը, շարունակել Է փոխվարչապետը, արդեն նկատում Է Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցների քաղաքականության մեղմացում: «Քանի որ նրանց վերադարձրեցին ԵԽԽՎ, սկսեցին խոսել G7 վերադարձնելու համար: Սկսվել են բարձր մակարդակի մշտական հանդիպումներ Ռուսաստանի ղեկավարության հետ»,- պարզաբանել Է Կուլեբան:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ուկրաինա
ԵՄ