ԱԷՄԳ-ն իրանական օբյեկտներին ամբողջական հասանելիություն ունի. Իրանի դեսպան

16:13   12 Նոյեմբեր 2019    297

ԱԷՄԳ վերջին զեկույցը Իրանի միջուկային գործունեության մասին ցույց է տալիս, որ գործակալությունն իրանական օբյեկտներին ամբողջական հասանելիություն ունի, չնայած Թեհրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով պարտավորությունների կրճատմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին:

Ըստ նրա՝ զեկույցը «ցույց է տալիս», որ ԱԷՄԳ-ն դեռեւս կարող է անցկացնել ինչպես Իրանի կողմից միջուկային համաձայնագրով պարտավորությունների կատարման, այնպես էլ որոշ մասերի կատարումը դադարեցնելու ստուգումներ: Այս պահից, ինչպես Իրանին Գործակալությունն իրազեկել է, որ մի քանի հարցեր ունի որոշակի տեղադրության կապակցությամբ, Իրանը համաձայնվել է ԱԷՄԳ-ի հետ դրական փոխգործակցությանը՝ իրավիճակի պարզաբանման եւ համապատասխան հարցերի լուծման նպատակով: Իրանը ԱԷՄԳ-ին անհրաժեշտ հասանելիություն է տրամադրել համագործակցության եւ թափանցիկության հիման վրա»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ այս հարցում Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ փոխգործակցությունը շարունակվում է, եւ «կողմնակալ դատողությունների ցանկացած փորձ, ինչպես նաեւ հապշտապ եւ կոշտ գնահատականները կմեկնաբանվեն միայն որպես գործողություններ՝ ուղղված հանուն քաղաքական նպատակների կուրսից շեղման»:

«Այն ժամանակ, երբ 2 կողմերը համագործակցում են խնդրի լուծման շուրջ, չի կարելի թույլ տալ, որ քաղաքական պատճառներն օգտվեն իրավիճակից եւ այն տապալեն»,- հավելել է նա:

Նախօրեին ԱԷՄԳ-ն հաստատել էր, որ Իրանը Ֆորդոյի միջուկային հարթակում սկսել է ուրանի հարստացումը՝ հավելելով, որ Թեհրանում հարստացված ուրանի պաշարները շարունակում են աճել:

Այս միջոցառումը Իրանի ՀԳՀԾ պարտավորությունների կրճատման չորրորդ քայլն էր համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դորս գալուց եւ Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու եվրոպական կողմի անընդունակությունից հետո:

Թեհրանը հայտարարում է, որ բոլոր միջոցառումները միջուկային գործարքի իրավական շրջանակում են՝ ընդգծելով, որ պատասխան միջոցառումները կչեղարկվեն, հենց որ մյուս կողմերն իրենց պարտավորությունները սկսեն կատարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները