Մորալեսը խոստացել է վերադառնալ Բոլիվիա

16:34   12 Նոյեմբեր 2019    256

Բոլիվիայի պաշտոնաթող նախագահ Էվո Մորալեսը հայտարարել Է, որ հեռանում Է երկրից, բայց մտադիր Է վերադառնալ «մեծ ուժով ու Էներգիայով»:

«Քույրեր ու եղբայրներ, ես ուղեւորվում եմ Մեքսիկա՝ այդ եղբայրական ժողովրդի կառավարության շնորհիվ, որը մեզ ապաստան Է տրամադրել մեր կյանքը պահպանելու համար: Ես ցավով երկրից հեռանում եմ քաղաքական պատճառներով, բայց միշտ գործից տեղյակ կլինեմ: Շուտով ես կվերադառնամ մեծ ուժով ու Էներգիայով»,-Մորալեսը գրել Է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Պերուի ԱԳ նախարարությունը հայտնել Էր, որ ինքնաթիռը, որը Մեքսիկայից Բոլիվիա Էր թռչում նախկին նախագահին վերցնելու համար, լրալցավորվել Է Լիմայում: Նախարարության հայտարարության մեջ ասվում Է, որ ինքնաթիռը Բոլիվիա Է մեկնել 18:30-ին:

«Այդ որոշումը համաձայնեցվում Է 1954 թվականի՝ «Դիվանագիտական ապաստան տրամադրելու վերաբերյալ» Կարակասի կոնվենցիայի գծով մեր պարտավորությունների հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մեքսիկան դրականորեն Է պատասխանել իրեն ապաստան տրամադրելու վերաբերյալ Բոլիվիայի պաշտոնաթող նախագահ Մորալեսի խնդրանքին:

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը հայտնել Էր, որ իր երկիրը պատրաստ Է ապաստան տրամադրել Էվո Մորալեսին: «Մեքսիկան ապաստան տրամադրելու եւ չմիջամտելու ավանդույթի համաձայն, Բոլիվիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության 20 ազդեցիկ գործիչների Է ընդունել Լա-Պասում գտնվող դեսպանության տարածք: Եթե որոշվի, մենք ապաստան կտրամադրենք նաեւ Էվո Մորալեսին»,-Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը գրել Է իր Twitter-ում:

Էվո Մորալեսը իր պաշտոնաթողության մասին հայտարարել Էր նոյեմբերի 10-ին՝ նախագահական ընտրություններից հետո երկրում սկսված բողոքներից եւ քաղաքական ճգնաժամից 19 օր անց, որոնցում գրանցվել եւ հաստատվել Էին խարդախությունների փաստեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մորալես  


Վերնագիրի այլ պիտակները