ԵՀ-ի ապագա ղեկավարը մտադիր Է մեծացնել ԵՄ-ի արտաքին քաղաքական գործունեության ծախսերը

17:04   12 Նոյեմբեր 2019    241

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի 12-ին Փարիզի խաղաղության համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնելու պլանների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ցանկանում եմ, որ ԵՄ-ն հնարավորություններ ունենա ինչպես որ պետք Է աշխարհաքաղաքական դերի համար. արտաքին քաղաքականությունից մինչեւ առեւտուր, հումանիտար օգնությունից մինչեւ անվտանգություն:

Ուստի բյուջեի նոր նախագծի շրջանակներում ես ցանկանում եմ, որ Եվրոպան արտաքին գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնի այն բանի համեմատությամբ, ինչն այժմ մենք անում ենք»,- հայտարարել Է նա: Եվրոստատի տվյալների համաձայն՝ ԵՄ-ի Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության բյուջեն 2018 թվականին կազմել Է 678,5 միլիոն երվո:

Այդ գումարի մեջ չեն մտնում ԵՄ-ի կողմից արտասահմանյան երկրներին տրամադրվող սմիջոցները որպես մարդասիրական օգնություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները