Պուտինի քննադատությունը բացարձակ արդարացված է․ Ռոգոզին

17:25   12 Նոյեմբեր 2019    403

«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ «Վոստոչնայա» տիեզերակայանի կառուցման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններին մասնակցած անձինք հեռացվել են նախագծից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռոգոզինը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությունը «բացարձակ արդարացված է», և նա «մանրամասն տեղեկացված է»:

Նա հավելել է, որ կոռուպցիոն դեպքերը սկսվել են դեռևս 2014 թվականից, երբ հայտնաբերվել են շինարարության մասսայական խախտումներ:

Նոյեմբերի 11-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Վոստոչնայա» տիեզերակայանի կառուցման ընթացքում չարաշահումները մինչ օրս չեն դադարել, հարյուր միլիոնավոր ռուբլի արդեն գողացվել է: Նախագահի խոսքով՝ գողությունը շարունակվում է տասնյակ քրեական գործերից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները