Ծովում նավաստիների հետ ռեգբի խաղացող բելուխային կասկածել են ՌԴ-ի օգտին լրտեսության մեջ

19:45   12 Նոյեմբեր 2019    231

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում նավով շրջող հարավաֆրիկացի զբոսաշրջիկների հետ ռեգբի խաղացող բելուխա կետը, ըստ բրիտանական մամուլի հրապարակումների, Ռուսաստանի զինված ուժերի կողմից հավաքագրված ու մարզված լրտես է։

Այս կասկածները սկսվել են օրերս ցանցում տարածված տեսանյութից, որում երևում է, թե ինչպես է կետը խաղում զբոսաշրջիկների հետ՝ բերելով նրանց նետած ռեգբիի գնդակը։ Independent-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ դա Ռուսաստանի կողմից վարժեցված կետ է՝ Խվալդիմիր անունով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հոդվածում ենթադրվում է, որ կետը, հավանաբար, ռուսական այդ ուսումնական-լրտեսական ծրագրի «սան է», ու ճամբարից փախչելով՝ հայտնվել է բաց ծովում։ Նրանք այս եզրակացությանն են եկել կետի վարքից՝ հյուրասիրության դիմաց ծովում հայտնված առարկաները բերելուց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Սառուցյալ-օվկիանոս  


Վերնագիրի այլ պիտակները