Հոլիվուդի, կինոսերների և գեղեցիկը գնահատողների հիշողության մեջ ընդմիշտ տպավորված գեղեցկուհին

21:13   12 Նոյեմբեր 2019    270

Այսօր ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլին կդառնար 90 տարեկան:

Աշխարհահռչակ ամերիկացի կինոդերասանուհի Գրեյս Քելլին 4 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ընդամենը 10 ֆիլմում, ակայն դա էլ բավական էր Հոլիվուդի, կինոսերների և գեղեցիկը գնահատողների հիշողության մեջ ընդմիշտ տպավորվելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ապագա դերասանուհին լույս աշխարհ է եկել 1929 թ. Ֆիլադելֆիայում: Կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել և դրա հետ մեկտեղ Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում դերասանի վարպետության դասընթացների մասնակցել:

20 տարեկանում ստացել է առաջին դերը, հաջող դերասանական խաղից հետո հրավերներ է ստացել այնպիսի աշխարհահռչակ ռեժիսորից, ինչպիսին է Ալբերտ Հիչքոքը:

1956 թվականին Գրեյս Քելլին, հրաժարվելով դերասանուհու կարիերայից, ամուսնացել է Մոնակոյի իշխան Ռենե III-ի հետ:

1982 թվականին մեքենա վարելիս գլխուղեղի կաթվածի պատճառով վթարի է ենթարկվել: Իշխանը մինչև կյանքի վերջ մնացել է այրի և թաղվել կնոջ կողքին: Այժմ Ռենեի և Գրեյսի որդին՝ Ալբեր II-ն է իշխում Մոնակոյում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները