Մեգան Մարքլի թարթիչները համացանցում քննարկման նյութ են դարձել

22:25   12 Նոյեմբեր 2019    259

Բրիտանական պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակի արարողության ժամանակ ուշադրություն են գրավել Սասեքսի դքսուհու անբնականորեն հաստ թարթիչները:

Օգտատերերը նկատել են, որ Մեգան Մարքլը, որը հայտնի է թեթև դասական կերպարներով, հանրության առջև երևացել է աչքերի հարդարման smoky eyes ոճով, այտերին թեթև կարմիր շերտով, ստվերային երանգի շրթներկով, ինչպես նաև ծավալուն և երկար թարթիչներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դքսուհու արտաքին տեսքի փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանների կարծիքները բաժանվել են: Նրանցից շատերը համոզված են, որ դրանք Մեգանի իրական թարթիչներն են, որոնք աճել են հատուկ շիճուկների կանոնավոր օգտագործման շնորհիվ: Միևնույն ժամանակ, մյուսները կարծում են, որ նա կեղծ թարթիչներ է օգտագործել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները