Բրազիլիայի նախագահը որոշել է հեռանալ իր կուսակցությունից և նոր կուսակցություն հիմնել

09:59   13 Նոյեմբեր 2019    244

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն որոշել է հեռանալ Սոցիալ-լիբերալ կուսակցությունից և նոր կուսակցություն հիմնել:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Globo-ին: Աղբյուրը հայտնում է, որ այս մասին հայտնի է դարձել նախագահի և պատգամավորների հանդիպումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ժաիր Բոլսոնարուի որդին` Էդուարդո Բոլսոնարուն, հայտարարել է, որ նոր կուսակցությունը կկրի «Դաշինք հանուն Բրազիլիայի» անվանումը:

Նշվում է նաև, որ Սոցիալ-լիբերալ կուսակցությունը լքելու որոշում Բոլսոնարուն կայացրել է կուսակցության նախագահ Լուչիանո Բիվարի հետ ունեցած տարաձայնություններից հետո, որը մասնատել է կուսակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները