Սենատոր Անիեսը ստանձնել է Բոլիվիայի նախագահի պարտականությունները

10:17   13 Նոյեմբեր 2019    234

Ընդդիմադիր սենատոր Ժանին Անիեսը ստանձնել է Բոլիվիայի նախագահի պարտականությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև հայտնել է երկրում շուտով նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա Բոլիվիայի ԿԸՀ նոր կազմ նշանակելուց հետո։

Անիեսը հայտարարել է նախագահի պարտավորություններն անհապաղ ստանձնելու մասին՝ Սահմանադրության համաձայն։

«Խոստանում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ երկրում խաղաղություն հաստատելու համար»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները