Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել. The Washington Post

10:29   13 Նոյեմբեր 2019    306

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլարի առևտրային գործարք և պատժամիջոցների հետ կապված իրավիճակի լուծման «այլ ճանապարհ», որը Վաշինգտոնը խոստացել է Անկարայի դեմ սահմանել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար, հայտնում է The Washington Post-ը՝ իր աղբյուրներին հղումով:

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ ԱՄՆ նախագահի նման առաջարկները ներառված են եղել անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահին ուղղված նամակում:

Թերթի գնահատմամբ՝ Թրամփի առաջարկները, հավանաբար, «կզայրացնեն» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում օրենսդիրների առնվազն մի մասին, որոնք անցյալ ամիս պաշտպանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ Սիրիայում նրա ռազմական գործողության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները