«Ներկայումս Ադրբեջանում լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենում». Իլհամ Ալիև

16:20   12 Նոյեմբեր 2019    168

Ներկայումս Ադրբեջանում լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարն ընդունել է Շիրվան քաղաքի, Զարդաբի շրջանի, Բաքվի Սուրախանիի, Յասամալի, Խաթաիի շրջանների գործադիր իշխանությունների նորանշանակ ղեկավարներ Իլգար Աբասովին, Մարդան Ջամալովին, Ազիզ Ազիզովին, Էլշադ Հասանովին և Ռաֆիգ Գուլիևին:

Նրա խոսքով, մի կողմից փորձառու կադրերն ավելի արդյունավետ են կառուցում իրենց աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ մեծ դաշտ է բացվում երիտասարդների գործունեության համար:

«Դա բնական է, քանի որ ապագայում մեր երկիրը կառավարելու է այսօրվա երիտասարդությունը: Նրանք պետք է համապատասխան փորձ կուտակեն, լինեն պրոֆեսիոնալ և հայրենանվեր: Մենք պետք է երիտասարդների հոգում հայրենասիրություն պատվաստենք, որպեսզի նրանք կապված լինեն հայրենիքին, չենթարկվեն արտաքին ազդեցության», - ասել է երկրի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ   Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները