Բրազիլիան ճանաչել Է Բոլիվիայի ժամանակավոր ղեկավարին

11:22   13 Նոյեմբեր 2019    342

Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել Է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում Է գերատեսչության միկլոբլոգում:

Նախարարությունում ողջունել են հասարակության մեջ հաշտության հասնելու եւ որքան կարելի Է ավելի շուտ համընդհանուր ընտրություններ կազմակերպելու Անիեսի հաստատուն մտադրությունները:

«Բրազիլիան ձգտում Է ամրապնդել եղբայրական բարեկամությունը Բոլիվիայի հետ»,-ասվում Է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 12-ին Անիեսն ստանձնել Է Բոլիվիայի ժամանակավոր նախագահի լիազորությունները նախագահ Էվո Մորալեսի, փոխնախագահ Ալվարո Գարսիայի եւ խորհրդարանի երկու պալատների խոսնակների պաշտոնաթողությունից հետո: Խորհրդարանը Մորալեսի պաշտոնաթողությունը չի կարողացել իրավաբանորեն ձեւակերպել, քանի որ նախկին նախագահի կողմնակիցները չԷին եկել նիստին եւ առանց նրանց հնարավոր չԷր քվորում ապահովել:

Մորալեսը եւ Բոլիվիայի ողջ բարձրագույն ղեկավարությունը պաշտոնաթող Էր եղել նոյեմբերի 10-ին, 19-օրյա բողոքներից հետո, որոնք սկսվել Էին նախագահական ընտրություններից հետո: Նոյեմբերի 12-ին Մորալեսը ինքնաթիռով մեկնել Է Մեքսիկա, որտեղ ապաստան Է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները