ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսության ճակատագիրը կախված Է Թրամփի եւ Կիմ Չեն Ունի նոր հանդիպում անցկացնելուց

12:08   13 Նոյեմբեր 2019    308

Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության համար հնարավորությունները կարող են անհետանալ, եթե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանմփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 13-ին այդ մասին հաղորդում Է Ճապոնիայում հրատարակվող հյուսիսկորեական «Չոսոն սինբո» թերթը:

«(ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի) երկխոսության շարունակման համար շանսը կանհետանա, եթե երրորդ գագաթնաժողով չկայանա»,- ընդգծում Է թերթը: Հոդվածում նաեւ նշվում Է, որ «ԿԺԴՀ-ն համբերատար սպասում Է ԱՄՆ-ի համարձակ որոշմանն, ըստ որում երկիրը պատրաստ Է գնալու նոր ուղիով, ինչի մասին հայտարարել Է պետության ղեկավար Կիմ Չեն Ունը»: ԿԺԴՀ-ի առաջնորդն իր ավանդական ամանորյա ճառում հայտարարել Է, որ երկիրը հարկադրված կլինի «անխուսափելիորեն որոնելու այլընտրական ուղեգիծ, եթե ԱՄՆ-ը սխալ մեկնաբանի համբերությունը, որը հանդես Է բերում Է Ժողովրդական Հանրապետությունը»՝ սպասելով պատասխան քայլերի միջազգային պատժամիջոցների չեղարկման բանակցությունների՝ իրենց գործընկերներից:

«Չոսոն սինբոն» նաեւ հիշեցրել Է, որ Կիմ Չեն Ունն ԱՄՆ-ի համար բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու ժամկետներ Է սահանել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները