Սպիտակ տանը պատրաստվում են Թրամփի իմպիչմենտի հարցով լսումներին ագրեսիվ հակադարձում տալ

16:12   13 Նոյեմբեր 2019    419

Սպիտակ տանը ագրեսիվ ռազմավարությամբ պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով լսումներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CBS News-ը: Աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը լսումների ժամանակ հետևելու է արձագանքներին և դրանց ագրեսիվ ձևով հակադարձելու է ԶԼՄ-ներում:

Նախատեսվում է, որ Թրամփը պետք է հետևի իր իմպիչմենտի մասին լսումներին՝ կդիտի կամ կլսի, սակայն ամբողջովին դրանց վրա չի կենտրոնանալու:

2019թ. սեպտեմբերին սկսեց թափ հավաքել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցի շուրջ բարձրացած աղմուկը: Անհայտ աղբյուրը տեղեկացրել է, որ Թրամփը ճնշում է գործել Զելենսկու վրա և խնդրել է քննություն սկսել Բայդենների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները