Շումախերի նախկին մենեջերը հայտարարել է, որ Շումախերի կինը ստում է

20:57   13 Նոյեմբեր 2019    224

Միխայել Շումախերի նախկին մենեջերը հայտարարել է, որ մարզիկի կինը՝ Կորինան, թաքցնում է ճշմարտությունը լեգենդար մրցորդի առողջական վիճակի մասին։

Այս մասին հայտնում է Super.ru-ն։ Նշենք, որ լեգենդար ավտոմրցորդի առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ունեն միայն ընտանիքի անդամներն ու այն մասնագետները, որոնք ապահովում են մարզիկի խնամքն ու բուժումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջիններս էլ տվյալներ են փոխանցել այն մասին, որ մարզիկը դուրս է եկել մեդիկամենտոզային կոմայից, որի մեջ գտնվել է երեք ամիս շարունակ, եւ վիճակը կայուն կերպով դրական դինամիկա է արձանագրում։

Շումախերի մտերիմ ընկերներից Վիլլի Վեբերը հայտարարել է, որ Կորինան ճշմարտությունը չի ասում, եւ ոչ էլ թույլ է տալիս, որ այցելի մարզիկին։ Վեբերը նկատել է, որ Շումախերը պայքարող տեսակ է ու եթե թեկուզ փոքր հնարավորություն լինի, կպայքարի ու ոտքի կկանգնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Միխայել-Շումախեր  


Վերնագիրի այլ պիտակները