Փարիզում ֆեմինիստները տապալել են Ռոման Պոլանսկու «Սպա և լրտես» ֆիլմի նախնական ցուցադրությունը

21:06   13 Նոյեմբեր 2019    296

Փարիզում ֆեմինիստները տապալել են ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Սպա և լրտես» ֆիլմի նախնական ցուցադրությունը, գրում է lenta.ru լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ավելի քան 40 ակտիվիստ արգելափակել է մուտքը դեպի կինոթատրոն, նրանք պարզել են պաստառներ և կոչ են արել բոյկոտել ռեժիսորի ֆիլմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ֆրանսիացի դերասանուհի և լուսանկարիչ Վալենտին Մոնյեն մեղադրել է Պոլանսկուն բռնաբարության համար: Կնոջ խոսքով` դեպքը տեղի է ունեցել 1975 թվականին, երբ նա մեկնել էր Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը՝ հանգստի: Նույն ժամանակ այդտեղ է գտնվել նաև ռեժիսոր Պոլանսկին: Շփման ընթացքում ռեժիսորը ֆիզիկական մերձեցման առաջարկ է արել, սակայն աղջիկը հրաժարվել է, այնուամենայնիվ շարունակել է շփումը: Մոնյեի խոսքով` երեկոյան ռեստորանում ընթրիքից հետո տնակում ռեժիսորը բռնաբարել է Մոյնեին:

Պոլանսկուն դեռևա ավելի վաղ մեղադրել էին մեկ այլ բռնաբարության համար: Այս անգամ 1977 թվականին Պոլանսկու զոհն էր դարձել Սամանթա Գեյմերը: Դատախազի խոսքով` 13-ամյա ամերիկուհուն շամպայն և թմրանյութ տալուց հետո ռեժիսորը սեռական ոտնձգություն է կատարել երեխայի նկատմամբ: Պոլանսկին ավելի ուշ ընդունել է մեղքը և համաձայնվել անցնել հոգեբուժական փորձաքննություն, որը դատական գործընթացի մի մասն էր կազմում: Սակայն փախուստի է դիմել Եվրոպա՝ իմանալուն պես, որ դատավորը կարող է չեղարկել պայմանավորվածությունը և երկար ժամանակով նրան բանտ նստեցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները