Համացանցում հրապարակվել է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմից ջնջված տեսարանը՝ Երկաթե մարդու մասնակցությամբ

21:33   13 Նոյեմբեր 2019    297

Համացանցում հրապարակվել է Marvel-ի «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմից ջնջված տեսարանը՝ Թոնի Ստարկի և իր մեծացած դուստր Մորգանի մասնակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ֆիլմի հեղինակներն այդ տեսարանում մահացած Թոնի Ստարկին («Երկաթե մարդը») տեղափոխում են միջանկյալ աշխարհ կյանքի, մահվան և ժամանակի միջև, որպեսզի նա կարողանա վերջին անգամ տեսնել դստերը:

«Կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել: Դա վատ որոշում էր»,- ասում է Թոնի Ստարկն իր դստերը տվյալ տեսարանում: Իրենց զրույցից հետո «Երկաթյա մարդը» կարողանում է ընդունել, որ մահացել է՝ իր կյանքը զոհաբերելով հանուն ընկերների և աշխարհի փրկության:

«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի ամբողջական տարբերակը ներկայացվել է Disney+ վարձույթի առցանց հարթակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները